Մոսկվայի ոստիկանության աշխատակիցները կասեցրել են բնակարանային կողոպուտով զբաղվող խոշոր հանցավոր խմբի գործունեությունը: Իրականացված գործողությունների հետևանքով 6 մարդ ձերբակալվել է:
Ձերբակալվածներից երեքը Մոսկվայի բնակիչներ են, երկուսը` Մոսկովյան շրջանի, ևս մեկը Հայաստանից է: Ձերբակալվածներից երկուսը նախկինում դատված են եղել բնակարանային կողոպուտ իրականացնելու մեղադրանքով: Գործողությունը տեղի է ունեցել միաժամանակ մի քանի վայրերում, այդ թվում` քաղաքի կենտրոնում, հարավային և արևմտյան հատվածներում, ինչպես նաև Ժուկովոյի հատվածում,-հաղորդում է «Ինտերֆաքսը»: