Home / Հայաստան / Նոյեմբերի 2-ից օդի ջերմաստիճանը ինտեսիվորեն կբարձրանա

Նոյեմբերի 2-ից օդի ջերմաստիճանը ինտեսիվորեն կբարձրանա

Նոյեմբերի առաջին կեսին սպասվում է բավական տաք և առավելապես առանց տեղումների եղանակ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է «Հայպետհիդրոմետի» օպերատիվ կենտրոնի ղեկավար Զարուհի Պետրոսյանը:

Նրա խոսքով` եթե նախորդ երկու օրերին Հայաստանի հովտային շրջաններում գիշերը գրանցվել էր մինչև -3 աստիճան, ապա առաջիկա գիշերն այդ վայրերում ջերմաստիճանը կբարձրանա 3 աստիճանով: 

«Այսօրվանից սկսած օդի ջերմաստիճանը ինտեսիվորեն կբարձրանա և կշարունակի աստիճանաբար բարձրանալ», – ասել է Զարուհի Պետրոսյանը:

Ինչ վերաբերում է ձմռանը, ապա, ըստ այսօրվա կանխտեսումների, ցուրտ ձմռան մասին առայժմ խոսք չի կարող լինել: