Հայ-թուրքական «Ագոս» շաբաթաթերթի խմբագիր Հրանտ Դինքի սպանությունից երեք ամիս առաջ` 2006 թվականի վերջին, Թուրքիայի իշխանությունները վերջինիս մեղադրանք առաջադրեցին 301 հոդվածի համաձայն, որի հիմքում ընկած էր հետևյալ բացատրությունը. «Թրքությունն անարգել հրատարակության միջոցով»: Դա տեղի էր ունեցել 2004 թվականին Դինքի` Reuters գործակալությանը տված հարցազրույցից հետո, որում «Ագոսի» գլխավոր խմբագիրը հայտարարել էր, որ 1915թ. Թուրքիայում հայերի հետ տեղի ունեցածը ցեղասպանություն էր:
301 հոդվածով մեղադրանք էր առաջադրվել ոչ միայն Դինքին, այլ նաև «Ագոսի» որոշ պատասխանատուներին, մասնավորապես, Արադ Դինքին և Սարգիս Սերոբյանին:
«Ագոսի» հաղորդմամբ` Թուրքիայի արդարադատության նախարարությունն այժմ որոշում է կայացրել կասեցնել 301 հոդվածով մեղադրվող անձանց քրեական գործը:
Դա, փաստորեն, տեղի է ունեցել մեղադրանքն առաջադրելուց 4 տարի անց: