Home / Армения / «Առավոտ». Նախկին ոստիկանապետը «հիվանդ է»

«Առավոտ». Նախկին ոստիկանապետը «հիվանդ է»

Օրաթերթի տեղեկություններով, հիվանդության պատճառաբանությամբ արդեն մի քանի օր աշխատանքի չի նեկայանում նախկին ոստիկանապետ, Քրեակատարողական հիմնարկների վարչության պետ` գեներալ Հայկ Հարությունյանը:

Մեր աղբյուրի պնդմամբ, նրա «հիվանդանալու» պատճառը վերջերս «Սևան» ՔԿՀ-ում զանգվածային բողոքի ալիքն է եղել, երբ տասնյակ դատապարտյալներ տանիք բարձրացան` իրենց վաղաժամկետ ազատման դիմումները մերժելու հետ կապված: Արդարադատության նախարարը հրավիրել է խորհրդակցություն, որին ՔԿՀ պետը չի ներկայացել: Ասում են, որ դրանից հետո Հարությունյանին փոխարինող են ման գալիս: Մեր աղբյուրը չի բացառում դատապարտյալների զանգվածային բողոքի նոր դրսևորումները, ինչի մասին տեղյակ լինելով, Հարությունյանն ի վիճակի չի լինի կանխել դրանք: Առայժմ ՔԿՀ պետերին «օգնում» են «զոն նայողները», որոնք եթե չլինեն, վիճակն իսկապես պայթյունավտանգ կլինի: