«Վերջերս ռեժիմը ցուցաբերում է խուճապի ակնհայտ դրսևորումներ: Այդ են վկայում Նիկոլ Փաշինյանի դեմ վերջերս քրեական աշխարհի ներկայացուցիչների հարձակումը: Այդ է վկայում այսօր 5 տասնյակից ավելի ոստիկանների հարձակումը մեր 8 երիտասարդների վրա, որոնք խաղաղ կանգնած էին: Հարց է առաջանում` ինչո՞ւ են այդքան վախեցած, ջղագրգիռ իշխանությունները», – այսօր ընդդիմության հանրահավաքին հայտարարել է ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը:
«Իշխանությունները հասկանում են, որ սեղմվում է միջազգային օղակը, ինչպես նաև կրիտիկական սահմանի է հասնում ժողովրդի ատելությունը: Մինչ ԵԽԽՎ-ի հուվարյան նստաշրջանը լինելու է համանախագահների, ինչպես նաև Թոմաս Համերբերգի այցը Հայաստան: ԵԽ-ն հստակ դնում է քաղբանտարկյալների հարցը, քանի որ արդեն հասկանում են, որ Հայաստանում քաղբանտարկյալների առկայությունը հեղինակազրկում է իրենց:
Մեր տեղեկություններով` իշխանությունները որոշել են ազատ արձակել բոլոր ազատազրկվածներին, ովքեր դատապարտված են մարտի մեկի գործով, բացի Նիկոլ Փաշինյանից և Սասուն Միքայելյանից: Եվ ուրեմն պահը վճռական է: Մենք ամեն ինչ պիտի անենք` անխտիր բոլորի ազատարձակմանը հասնելու համար: Մեր քրեապետական իշխանությունների շնորհիվ ամբողջ աշխարհը մեզ ճանաչում է որպես հանցավոր աշխարհը հովանավորող կենտրոն: Իբր այն ամենը քիչ էր (նկատի ունի ԱՄՆ-ում հանցավոր խմբավորման բացահայտումը, ռուսաստանյան դեպքերի բացահայտումը), հիմա էլ նոր սենսացիոն հայտարարություններ են արվել:
Բացահայտվել է, որ Հայաստանը առնչություն ունի հարստացված ուրանի տրանզիտի հետ: Սա արդեն առնչվում է միջազգային տեռոզիզմի հետ: Երեք անգամ Վրաստանի իշխանությունները բացահայտում են նման դեպքերը, բայց Հայաստանի իշխանություններից չի հաջողվում պարզել, թե ինչպես է կատարվել դրա ներմուծումն ու արտահանումը: Սա այլ բացատրություն չունի, քան ՀՀ իշխանությունների կողմից այս գործերին անմիջական առնչություն ունենալը», – ասել է Զուրաբյանը:
Նրա խոսքով` եթե մինչև այսօր Հայաստանում տիրող ապօրինությունների վրա միջազգային հանրությունը պատրաստ էր աչք փակել, ապա հիմա արդեն նրանք հասկանում են, որ Հայաստանի իշխանություների առնչությունը բազմաթիվ միջազգային հանցագործություններին միջազգային անվտանգությունն է վտանգում:
«1,5 մլրդ կապիտալի արտահոսքը, սսնդամթերքի թանկացումը (պանիրը,… ինչ կարելի է սպասել մի երկրից, որի Ազգային ժողովի նախագհը Մուկն է): Այս խնդիրները կրիտիկական վիճակի են հասցնում այս ժողովրդին: Հայ ազգային կոնգրեսի կողմից տարվող բոլոր քայլերը պետք է բերեն ՀՀ քրեապետության վերացմանը, օրինականության հաստատմանը, ինչը կվերականգնի մեր դիրքերը միջազգային հանրությունում և թույլ կտա ԼՂՀ հարցում անդառնալի կորուստներ չունենալ», – հավելել է ՀԱԿ համակարգողը: