Հայ Ազգային Կոնգրեիս Մատենադարանի մոտ ընթացող հանրահավաքի ժամանակ «Հանրապետություն» կուսկացության առաջնորդ Արամ Սարգսյանը խոսել մի քնաի «պատահականությունների» մասին՝ անդրադառնալով նաև դրանց պատճառներին:
Նրա խոսքով՝ վերջին շրջանում Հայաստանի հետ կապված մի քանի «պատահականություն է» տեղի ունեցել, որոնցից մեկը դա այն է, որ ԱՄՆ Դաշնային հետախուզական վարչությունը կապ է գտել ԱՄՆ-ում ձերբակալված հայկական մաֆիոզ խմբավորման և Հայաստանի իշխանությունների միջև:
Երկրորդ «պատահականությունը» YouTube-ում հայտնված Ջո Բայդենի հեռախոսազրույցն է Սերժ Սարգսյանի հետ:
Սարգսյանի կարծիքով՝ ևս մեկ «պատահականություն է» Հայաստանի նկատմամբ ցուցաբերած ռազմավարական գործընկեր Ռուսաստանի վերաբերմունքը, որը Լուժկովի անօրինական կապերը և լվացված փողերը փնտրել է մեր երկրում:
«Պատահական են արդյո՞ք այս պատահականությունները», – հարց է ուղղել Արամ Սարգյանը և ասել, որ նույնիսկ իշխանություններին է հայտնի, որ սա կապված է Լեռնային Ղարաբաղի հարցի հետ և որ սպառվել է այս հարցը լուծելու ժամանակը: