Բրիտանական Հարլինգսթոն քաղաքի իշխանությունները ուսուցչուհի Ջոյս Ուոլթերսին 150 հազար ֆունտ են վճարելու` աղմկոտ դասասենյակում դաս անցկացնելու պատճառով ձայնը կորցնելու համար:
Ջոյս Ուոլթերսն ուսումնական կենտրոնում անգլերեն է դասավանդել: Դասասենյակի պատուհանները բացվում են դեպի դպրոցական բակը, որտեղ աշակերտներն անցկացնում են ընդմիջումը: Դասերից մեկի ժամանակ դրսում այնպիսի աղմուկ է եղել, որ ուսուցչուհին, հերթական անգամ ձայնը բարձրացնելով, այնպես է գոռացել, որ կորցրել է ձայնը: Պատահածից հետո նա ստիպված էր արձակուրդ վերցնել: Մեկ տարի անց Ուոլթերսը նորից աշխատանքի է վերադարձել, սակայն ստիպված էր դասերը կրկին նույն դասասենյակում անցկացնել: Հենց այս պատճառով ուսուցչուհին ազատվել է աշխատանքից:
Դատարանը քաղաքային իշխանություններին պարտավորեցրել է Ուոլթերսին գումարային փոխհատուցում տրամադրել, քանի որ իշխանությունների անտարբերության պատճառով 50-ամյա ուսուցչուհին այլևս չի կարող դասավանդել: