ԱՄՆ-ը շարունակում է ներգրավված լինել Մինսկի խմբի գործընթացին և առաջարկում է հակամարտող կողմերին զերծ մնալ հայտարարություններից, որոնք կարող ենք ավելացնել լարվածությունը: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ԱՄՆ Պետդեպի մամուլի խոսնակի տեղակալ Մարկ Տոները:
Լրագրողը հարց է ուղղել Տոներին, թե արդյոք Միացյալ Նահանգներն արձագանքելու են այն հռետորությանը, որը դրսևորում են Հայաստանն ու Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի հարցում` մասնավորապես օրինակ բերելով Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի վերջին հայտարարությունն այն մասին, որ հայկական կողմը պատրաստ է փակել Լեռնային Ղարաբաղի հարցը:
«Ես իրավասու չեմ մեկնաբանել այդ հայտարարությունները: Ես գիտեմ, որ մենք շարունակում են ներգրավված լինել Մինսկի խմբի գործընթացում, սակայն այժմ ես վերջին զարգացումների մասին չեմ կարող խոսել: Ես միայն կարող եմ խնդրել բոլորին երկխոսության մեջ մնալ և խուսափել այնտեսակ հռետորությունից, որը կարող է ավելացնել լարվածությունը», – ասել է Տոները: