Հետազոտողները Անտոնիո Վիվալդիի դեռևս անհայտ երկու սոնատ են հայտնաբերել Ձեռագրերի հավաքածուում, որտեղ դրանք պահպանվել են 270 տարի, գրում է BBC-ն: Հայտնաբերած սոնատներից մեկը հանրությանը կներկայացնեն նոյեմբերի 21-ին Լիվերպուլի համալսարանում:
Վիվալդիի այս երկու սոնատները հայտնաբերել են Հենդելի, Կորելիի, Պերսելի նոտաների հավաքածուի շարքում: Սոնատների վրա առկա էր իտալացի երգահանի ստորագրությունը, սակայն հետազոտողները միայն վերջերս են պարզել հեղինակին:
Փորձագետ Մայքլ Թոլբոթի խոսքով` սոնատների տեքստը այնքան էլ բարդ չէ: Ամենայն հավանականությամբ, դրանք նախատեսված են եղել սկսնակ երաժիշտների համար: