Հայ հասարակությունն այս տարվա նոյեմբերի 22-ին ապրում է ավելի վատ, քան անցյալ տարվա նոյեմբերի 22-ին: Նման կարծիք այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնել է ԿԲ նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը:
«Այս տարի տնտեսական աճ ունենալու ենք, բայց պայմանավորված ոչ թե նրանով, որ մեզանում դրական պռոցեսներ են գնում, այլ նրանով, որ անցյալ տարվա անկումը շատ մեծ է եղել: Ես ուզում եմ հիշեցնել, որ դեռ անցած տարվա սկզբներին կանխատեսել էի երկնիշ տնտեսական անկում: Թիվը ես ասում էի 10-11 տոկոս: Անգամ 15 տոկոս արդյունքն ինձ էլ զարմացրեց», – խոստովանեց Ասատրյանը:
Ըստ նրա կանխատեսումների` երկու տարվա արդյունքում 11 տոկոսից ոչ պակաս անկում է արձանագրվելու: