ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Փիթեր Սեմնեբիին:
Նախագահը և ԵՄ հատուկ ներկայացուցիչը քննարկել են Հայաստան-Եվրոպական Միություն հարաբերություններին և համագործակցությանն առնչվող հարցեր:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ, հայտնում է ՀՀ նախագահի պաշտոնական կայքը: