Home / Հայաստան / Հյուսիսային Ամերիկյաից պահանջում են ապահովել Նիկոլ Փաշինյանի անվտնագությունը

Հյուսիսային Ամերիկյաից պահանջում են ապահովել Նիկոլ Փաշինյանի անվտնագությունը

Կանադան և ԱՄՆ-ն ներկայացնող 53 անձինք` գիտնականներ, գիտաշխատողներ, ուսուցիչներ, տնտեսագետներ և այլ ոլորտի մասնագետներ ՀՀ իշխանություններին ուղղված հայտարարությամբ են հանդես եկել` միանալով քաղբանտարկյալ, «Հայակական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի նկատմամբ իրականացվող անօրինական գործողություններին վերջ տալու և նրա անվտանգությունն ապահովելու վերաբերյալ վերջին օրերին հնչող կոչերին:

«Հայկական ժամանակ» օրաթերթում տպագրված հայտարարության տեքստում ասված է.

«Մենք սփւռքաբնակ հայերս և մեր ոչ հայազգի ընկերները, խորապէս անհանգստացած ենք` «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխաւոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի հետ կալանավայրի մէջ կատարուող դէպքերով: Կը թուէր թէ արդարադատութեան մարմիններուն անոր կամովին ներկայանալը համապատասխան վերաբերմունքի պիտի արժանանար ՀՀ իշխանութիւններու կողմէ: Սակայն, ոչ միայն այդ տեղի չունեցաւ, այլև, ազատազրկման վայրին մէջ, անոր նկատմամբ հետեւողական ճնշում կկիրառուի, ալեկոծելով հայ հասարակութւինը ամենուրէք: Մենք կը հաստատենք թէ իշխանութիւններու` Նիկոլ Փաշինյանի ազատ խօսքը լռեցնելու և քաղաքական տեսակէտներու համար պատիճ կիրառելու այդ դատապարտելի գործողութիւնները ճիշդ հակառակ արդիւնքը կունենան, աւելի եւս լսելի դարձնելով Նիկոլ Փաշինյանի ձայնը թէ հայրենիքի եւ թէ Սփիւռքի մէջ: Անոր ճակատագրով խորապէս մտահոգ ըլլալով, մենք ուշադրութեամբ կը հետեւինք այս հարցին շուրջ տեղի ունեցող զարգացումներուն եւ յոյս ունինք զայն շուտով տեսնել ազատ արձակուած: Մինչ այդ, կը պահանջենք վերջ տալ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ գործադրուող բոլոր տեսակի անօրինական գործողութիւններուն եւ ապահովել անոր անվտանգութիւնը»: