Հայաստանի քաղաքական վերնախավը դեռ չի հասունացել նրա համար, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում շոշափելի փոխզիջումների գնա: Այս մասին 1news.az-ին տրված հարցազրույցում հայտարարել է ՌԴ-ի ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի «Ազգային ռազմավարության խնդիրները» ամսագրի գլխավոր խմբագիր, քաղաքագետ Աժդար Կուրտովը:
Նա կարծիք է հայտնել, որ Հայաստանը խորհրդարանական հանրապետություն չէ, որտեղ ընդդիմությունը, օրինակ, կարող է օրինագիծ անցկացնել անկախ իշխանության համաձայնությունից: Հայաստանում իրավիճակը այլ է:
«Հայաստանը կարող է, թե չի կարող ճանաչել ԼՂՀ-ն: Նման հնարավորություն դեռ պահպանվում է: Իհարկե, հակամարտության ողջ ընթացքում Հայաստանը դա չի արել, բայց իրավիճակն այժմ փոխվել է: Եվ եթե այսօր հայաստանյան հանրությունը հակված է նրան, որ խաղաղության չգա Մադրիդյան սկբունքների հիման վրա, հետևաբար ԼՂՀ-ի հնարավոր ճանաչման մասին հայտարարության տրամաբանությունը հասկանալի է: Հայաստանը կարող է ճանաչել ԼՂՀ-ն միայն իր վերջին խաղաքարտի կարգավիճակում: Դրանով իսկ Հայաստանը խաղաղ բանակցություններն անհեռանկարային իրադրության մեջ կդնի: Այնուամենայնիվ, ես գտնում եմ, որ Երևանի քայլերը` ուղղված Ղարաբաղի ճանաչման հարցում Ազգային Ժողովի մասնակցությունն ապահովելուն, և հարցի հետաձգմանը մինչև դեկտեմբերի սկիզբ, կարելի է բնութագրել որպես եթե ոչ քաղաքական խաղ, այլ Բաքվի, ԵԱՀԿ-ի անդամների, և Ղազախստանի վրա ազդելու փորձ, որպեսզի վերջիններս չդրդեն Հայաստանին անշահավետ համաձայնագիր կնքել Ադրբեջանի հետ», – ասել է քաղաքագետը: