ՌԴ Պետդումայի պատգամավորներին և սենատորներին կարող են օրենքով պարտադրել հրապարակել իրենց ընտանիքի անդամների եկամուտները: Համապատասխան օրինագիծը ստորին պալատ են ներկայացրել Դաշնային խորհրդի մի քանի անդամներ:
Օրինագծի հաստատման դեպքում 2011թ. ապրիլից պատգամավորները ստիպված կլինեն ոչ միայն սեփական եկամուտների մասին հաշվետվություն ներկայացնել ներքին օրգաններ, այլ նաև` իրենց կանանց ու անչափահաս երեխաների: