Իրանի Իսպահան քաղաքում դեկտեմբերի 5-ին ազգությամբ հայ 14-ամյա աղջիկ է ծեծի ենթարկվել փողոցում իրանական «Բասիջ» (Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուս) հատուկ ծառայության աշխատակիցների կողմից:
Ինչպես տեղեկացնում է ncr-iran.org-ը, «Բասիջ»-ի ներկայացուցիչները փողոցում մոտեցել են աղջկան և հայտարարել, որ նա «ոչ պատշաճ է հագնված», և փորձել են ձերբակալել նրան:
Աղջիկը դիմադրություն է ցույց տվել, աղմկել է, ինչի արդյունքում այլ երիտասարդներ են միացել, և փորձել են թույլ չտալ զինվորականներին տանել աղջկան: Սակայն գործակալները դաժանաբար ծեծի են ենթարկել հավաքվածներին և ձերբակալել աղջկան:
Դեպքի վայր են ժամանել Իրանի պետական անվտանգության ծառայության ներկայացուցիչները` օգնելու «Բասիջ»-ի զինվորականներին:
Հավելյալ տեղեկություններ միջադեպի մասին առայժմ չի հաղորդվում: