Դեկտեմբերի 5-ին, ժամը 10.30-ին, ոստիկանության Բագրատաշենի բաժնի ծառայողները Բագրատաշեն գյուղից բերման են ենթարկել Արմավիր քաղաքի բնակիչ, 1978 թ. ծնված Ռուստամ Պ.-ին, որը հատել է Հայաստանի պետական սահմանը հատել էր ՀՀ պետական սահմանը:
Պարզվել է, որ նա ս.թ նոյեմբերի 13-ից ոստիկանության Արմավիրի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 113 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով (Դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը):
Ռուստամ Պ.-ն կալանավորված է, հայտնում են Ոստիկանությունից: