Մոսկվայի հարավային վարչական տարածաշրջաններից մեկի ներքին գործերի բաժնի տարածքում կիրակի երեկոյան մի խումբ երիտասարդներ սպանել են Ղրղզստանի քաղաքացու, «Ինտերֆաքսին» հայտնել է իրավապահ մարմիններում աղբյուրը:
Մի խումբ երիտասարդներ առանց որևէ ակնհայտ պատճառի հարձակվել են ասիացու արտաքինով տղամարդու վրա: Նախ նրան ծեծի են ենթարկել, այնուհետև նրանցից մեկը դանակի հարված է հասցրել ասիացուն, որի հետևանքով տուժողը մահացել է, պատմել է գործակալության զրուցակիցը:
Հետաքննության արդյունքում պարզվել է, որ մահացածը Ղրղզստանի քաղաքացի էր: