«Ժառանգություն» կուսակցությունը իրազեկում է ներկայացրել Քաղաքապետարան դեկտեմբերի 21-ին ժամը 16:00-ին Երևանում, Գումրիում և Վանաձորում ըննդեմ պարտադիր ապահովագրության (ԱՊՊԱ) գործընթացի ավտոերթ կազմակերպելու համար:
Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է «Ժառանգություն» խմբակցության անդամ Արմեն Մարտիրոսյանը:
Կողմ լինելով պարտադիր ավտոմեքենաների ապահովագրման գաղափարին` «Ժառանգությունը» դեմ է ընտրված ժամկետին, ասել է պատգամավորը:
Խոսելով կուսակցության նպատակների մասին` նա նշեց, որ իրենք փորձելու են հասնել օրենքի չեղյալ հայտարարելուն:
«Այս ճգնաժամային իրավիճակում, երբ կառավարությունն անըդհատ խոսում է ֆինանսների բացակայության մասին, կարծում եմ, կառավարության անդամները պետք է հասկանան, որ ֆինանսները բացակայում են նաև քաղաքացիների մոտ», – ընդգծել է պատգամավորը:
Ըստ նրա` ՀՀ Սահմանադրության մեջ հստակ նշված է, որ պարտադիր վճարները պատք է սահմանվեն օրենքով, իսկ այս պարագայում, կարծում է Մարտիրոսյանը, գինը սահմանվում է ոչ թե օրենքով, այլ բյուրոյի կողմից, որն, իր հերթին, հաստատում է Կենրտանական բանկը:
«Հակասում է Սահմանադրությանը նաև մի շարք այլ հոդվածներով. տրանսպորտային միջոցի ապահովագրված լինել կամ չլինելու հանգամանքը որևէ կապ չպետք է ունենա տրանսպորտային միջոցի որպես սեփականության ձեռքբերման կամ տիրապետելու հետ», – հայտարարել է Արմեն Մարտիրոսյանը:
«Ժառանգություն» կուսակցության քարտուղար, պատգամավոր Լարիսա Ալավերդյանն էլ, իր հերթին, ասել է, որ կառավարությունը շտապել է.
«Այն, ինչ գրվել է, պետք է արվի, բայց թե ինչպես և երբ է կառավարությունը դա անում, ընդունելի չէ «Ժառանգություն» խմբակցության համար»: