Հայ ազգային կոնգրեսի այսօրվա քաղխորհրդի նիստում քննարկվել է 4 հարց: Այս մաիսն Epress.am-ի հետ զրույցում ասել է ՀԱԿ համաակրգող Լևոն Զուրաբյանը:
«Այսօր մենք քննարկել ենք Հայաստանում ազատ հեռուստատեսության հաստատման` մասնավորապես Ա1+-ի վերաբացման աջակցության հարցը` որպես ժողովրդական հեռուստատեսություն, դեկտեմբերի 17-ին չորս միջոցառումներին կուսակցությունների մասնակցության հարցը, վերջին ներքաղաքական զարգացումները` կապված ներիշխանական վերադասավորումների հետ, որոնք վերլուծվել են, և քննարկվել է Կոնգրեսի գործողությունները` կապված այդ զարգացումների հետ: Եվ չորրոդը` քննարկվել է ԵԽ-ում նոր համազեկուցողի նշանակման հարցը»,- ասել է Լևոն Զուրաբյանը:
ՀԱԿ համակարգողը նաև տեղեկացրել է, թե դեկտեմբերի 17-ին ՀԱԿ ներկայացուցիչներից ովքեր են մարզեր այցելելու ակցիաներին մասնակցելու համար: Կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանը, ՍԴՀԿ ատենապետ Լյուդիմիլա Սարգսյանը, ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանն ակտիվիստների հետ հանդիպում կանցկացնեն Մասիս քաղաքում: Ապարան են ուղևորվելու Գագիկ Ջհանգիրյանը, Մյասնիկ Մալխասյանը, Վարդան Մալխասյանը, Սմբատ Այվազյանը: Մարտունի կայցելեն Դավիթ Շահնազարյանը, Ավետիս Ավագյանը, Վահագն Խաչատրյանը:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 17-ին, ժամը 14.00-ին Հայաստանի չորս քաղաքներում` Երևանում, Մասիսում, Ապարանում և Մարտունիում միաժամանակ կանցկացվեն բողոքի ակցիաներ`ի պաշտպանություն քաղբանտարկյալների: