Home / Армения / Հայաստանի հավաքականի մի քանի ֆուտբոլիստներ կարող են փոխել ակումբները

Հայաստանի հավաքականի մի քանի ֆուտբոլիստներ կարող են փոխել ակումբները

Հայաստանի ֆուտբոլի առաջնության չեմպիոն Երևանի «Փյունիկը» և Հայաստանի հավաքականը ներկայացնող 4 ֆուտբոլիստներ կարող են նոր ակումբներ տեղափոխվել: Այս մասին երեկ «Լրացուցիչ ժամանակ» հաղորդման եթերում հայտարարել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը: Նա հրաժարվել է հավելյալ մանրամասներ հայտնել` նշելով, որ ամեն ինչ պարզ կդառնա համաշխարհային ֆուտբոլում տրանսֆերային պատուհանի բացվելուց հետո, ինչը տեղի կունենա հունվարի 1-ին:

Նշենք, որ այդ ֆուտբոլիստներն են Կառլեն Մկրտչյանը, Գևորգ Ղազարյանը, Էդգար Մանուչարյանն ու Մարկոսը:

Հայրապետյանը նաև տեղեկացրել է, որ դանիական «Ռանդերսի» և Հայաստանի հավաքականի հարձակվող Յուռա Մովսիսյանը նույնպես շուտով կարող է փոխել ակումբը: Ֆուտբոլիստը բանակցություններ է վարում 3-4 թիմերի հետ և մոտ ժամանակներս այդ մասին կարող են տեղեկություններ հայտնվել:

Հիշեցնենք, որ համաձայն միջազգային մամուլի հրապարակումների` Մովսիսյանով հետաքրքրվում է իսպանական «Էսպանյոլը», ուկրաինական «Դինամոն», ինչպես նաև ռուսաստանյան մեկ-երկու ակումբներ: