Նախկին քաղբանտարկյալ Վարդգես Գասպարին ՀՀ կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա է կազմակերպել` պահանջելով ազատ արձակել քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանին: Ակցիայի ժամանակ Գասպարիին և ակցիան իրականացնող ևս մեկ երիտասարդի մոտեցել է Երևանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը և հետաքրքրվել է, թե ինչու են մարդիկ բողոքում: