«Ես գտնում եմ, որ մեր երկրներից ոչ մեկն առանձին ուղի չունի», ANS-ին տված հարցազրույցում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման իր պատկերացումներով է կիսվել Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին:
«Ընդհանուր առմամբ, նման տեսլական ինձ մոտ ձևավորվել է դեռևս ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովին հնչեցված ելույթում: Սա միավորված խաղաղ Կովկասի գաղափարն է, որը հիմնվում է ազգերի փոխադարձ հարգանքի վրա»,- հայտարարել է Վրաստանի առաջնորդը:
«Մենք պետք է միասին լուծենք այս խնդիրները, հակառակ դեպքում` մեզանից յուրաքանչյուրն առանձին խնդիրներ կունենա: Մենք դրանում համոզվեցինք մեր երկկողմանի համակագործակցության օրինակի վրա: Երբ մենք աջակցում, օգնում ենք միմյանց, մեզ կոտրելը շատ ավելի բարդ է դառնում, ավելի դժվար է լինում մեզ վերացնել: Եվ ընդհակառակը, բավակական է սկսենք կռվել միմյանց դեմ, դառնում ենք թիրախ հզոր խաղորդների համար:
Այդ իսկ պատճառով, մեզ համար էական է գոյության պահպանման խնդիրը, Կովկասի խաղաղությունը և որ այդ ամենը հիմնված լինի հարգանքի վրա: Աստված չտա, որ մենք մեր հակասությունների պատճառով հնարավորություն տանք գերտերություններին մանիպուլյացիայի ենթարկել մեզ: Դա ոչ ոքի շահերից չի բխում: Պետք է հավաքվենք ու ինքներս որոշենք մեր բոլոր խնդիրները, խիզախություն ունենանք լուծում գտնել և ոչ թե սպասենք ուրիշների որոշումներին»,- եզրափակել է Սահակաշվիլին: