Հայաստանի և Ադրբեջանի նախագահների` Աստրախանում կայացած հանդիպումից հետո երկու երկրների սահմանին հրադադար է հաստատվել:
ԱՊԱ-ի փոխանցմամբ` այս մասին լրագրողներին հայտնել է Ադրբեջանի պաշտպանության նախարարի մամուլի ծառայության ղեկավար, փոխգնդապետ Էլդար Սաբիրօղլուն:
Նրա խոսքով` երկու կողմերն էլ հրադադարի ռեժիմ են պահպանում, այդ իսկ պատճառով մարդկային կորուստներ չկան: Սաբիրօղլուն հայտնել է նաև, որ այս տարի հրադադարի ռեժիմը խախտվել է ավելի քան 1000 անգամ: