ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 31-ին հրամանագիր է ստորագրել Սերգո Կարապետյանին ՀՀ գյուղատնտեսության նախարար նշանակելու մասին:
Սերգո Կարապետյանը 1996 թվականից զբաղեցնում էր «Արտֆուդ» պահածոների գործարանի գլխավոր տնօրենի պաշտոնը:
Հիշեցնենք, որ «Օրինաց երկիր» կուսակցության` դեկտոմբերի 26-ին կայացած քաղխորհրդի նիստի ժամանակ որոշում էր կայացվել հետ կանչել Գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանին: Հաջորդ օրը լրագրողների հետ հանդիպմանը կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը հայտարարել էր, որ դա իրենց «քաղաքական թիմի որոշումն է», որը ինքը քննարկել է ՀՀ նախագահի հետ:
Արթուր Բաղդասարյանը նշել էր նաև, որ նոր նախարարի անունը հայտնի կդառնա Ամոնորի տոներից հետո: