ԱՄՆ Կոնգրեսը գալիք երկու տարվա ընթացքում չի պատրաստվում քննարկել Հայոց Ցեղասպանության ճանաչման մասին բանաձևը: Այս մասին թուրքական Hurriyet-ին ասել է հանրապետական կոնգրեսական Վիրջինիա Ֆոքսը, ով ԱՄՆ Կոնգրեսի նոր խոսնակ հանրապետական Ջոն Բյոհների թիմի անդամ է: Վերջին շրջանում Ֆոքսը, ում փեսան ազգությամբ թուրք է, ակտիվորեն աջակցել է Կոնգրեսում թուրքական լոբբիին:
Նշենք, որ հունվարի 5-ին բացվել է ԱՄՆ Կոնգրեսի նոր նստաշրջանը, և նախորդ տարվա ընտրություններին մեծամասնություն հավաքած հանրապետականները դեմոկրատներից ստացել են խոսնակի պաշտոնը: Նախորդ խոսնակը` դեմոկրատ Նենսի Փելոզին, չնայած բազմաթիվ խոստումների, այդպես էլ չկարողացավ Հայոց Ցեղասպանության բանաձևը դնել քննարկման ԱՄՆ ստորին պալատում: Համաձայն թուրքական վերլուծաբանների` նոր խոսնակ Բյոհները տվյալ հարցում թուրքամետ դիրքորոշում ունի: