Ոստիկանությունը փնտրում է 4 տղամարդու, ովքեր հինգշաբթի գիշերը թալանել են “Русское золото” ընկերության նախագահ Ալեքսանդր Տարանցևի Մերձմոսկովյան շրջանում գտնվող տունը: Հանցագործները գողացել են Այվազովսկու, Շիշկինի, Ռեպինի վրձնին պատկանող նկարները: Այս մասին РИА «Новости»-ին հայտնել է տարածաշրջանի իրավապահ մարմնի իրենց աղբյուրը:
Անհայտ անձինք դիմակներով և հրացանով ներխուժել են Տարանցևի տունը հսկող պահակակետ և կապել անվտանգության աշխատակիցներին: Այնուհետև գողերը մտել են Տարանցևի տան հսկիչի մոտ, գողացել բանալիները, որից հետո էլ մտել են նրա տուն:
«Երբ հսկիչը ուշքի է եկել, նկատել է, որ մի քանի նկար կորել է, այդ թվում` Այվազովսկու, Շիշկինի, Ռեպինի նկարները: Գողացված նկարների անուններն ու քանակը դեռևս հստակեցված չեն, քանի որ Տարանցևն այժմ գտնվում է ԱՄՆ-ում և կվերադառնա միայն հունվարի 16-ին»,- ասել է գործակալության զրուցակիցը: