Home / Հայաստան / «Ժամանակ». Քրեականների քավոր Կարեն Կարապետյանը

«Ժամանակ». Քրեականների քավոր Կարեն Կարապետյանը

Առաջին հայացքից կարող է թվալ, որ Երևանի ներկայիս քաղաքապետ Կարեն Կարապետյանը կապ չունի քրեական աշխարհի հետ, գրում է օրաթերթը:

Իրականում Կարեն Կարապետյանը նախորդ քաղաքապետից ոչ պակաս քրեական շրջապատ ունի,որոնց ոչ միայն ջանալու է բերել իշխանական համակարգ, այլև շատերին փորձելու է դուրս բերել կալանավայրերից: Կալանավայրերից դուրս բերվողների ցուցակում առաջնահերթներից է 1973 թվականին ծնված Հայկ Իսրայելյանը` Մոնումենտցի Հայկոն, որը, ըստ որոշ աղբյուրների, քրեական աշխարհում հայտնի է որպես քիլլեր: Նա հայտնի է «Ռելաքս» դիսկո-ակումբում Մհեր Պողոսյանի` Մըգստի սպանությամբ: Այժմ Հայկին կալանավայրում հովանավորում է մոնումենտցի նորանշանակ քաղաքապետ Կարեն Կարապետյանը: Իսկ նրանց կապում է ոչ միայն մոնումենտյան մանկություն-ընկերությունը, այլև այն, որ Հայկ Իսրայելյանը Կարեն Կարապետյանի եղբոր երեխաների կնքահայրն է: Իսկ Կյաժ Էդոն` Էդուարդ Մուշեղյանը, որը վերջերս նշանակվեց Արաբկիրի թաղապետ, Հայկ Իսրայելյանի երեխաների կնքահայրն է: Հետևաբար, Կարեն Կարապետյանը, օգտվելով իր զբաղեցրած դիրքից, ամեն ինչ անելու է Հայկին կալանավայրից դուրս բերելու համար: