«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանն Առավոտին պատմել է ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգի հետ հանդիպման մասին:
«Ասաց, որ հանդիպել է Սասուն Միքայելյանին: Եվ նրա առողջական վիճակը պրն Համմարբերգին էլ էր մտահոգել: Ասաց, թե այստեղ ինքը տեսնում է հնարավորություն` առողջական վիճակի կապակցությամբ նրան կարող են բաց թողնել», – ասել է Փոստանջյանը:
Իսկ այսօր Թոմաս Համմարբերգը հանդիպելու է «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում գտնվող «Հայկական ժամանակ» օրաթերթի խմբագիր Նիկոլ Փաշինյանին: Երեկ ԱԺ-ում լրագրողների հարցին, թե համարում է Փաշինյանին քաղբանտարկյալ` Համմարբերգը ժպտալով պատասխանել է. «Այս հարցը ես կքննարկեմ նրա հետ»: