«Ես դեռ վերջնականապես չեմ ուրվագծել իմ զեկույցի կառուցվածքը և դեռ չեմ կարող ասել` արդյոք հատուկ կետ կլինի` նվիրված կոնկրետ մարդուն«, – այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է ԵԽ մարդու իրավունքների գլխավոր հանձնակատար Թոմաս Համմարբերգը` պատասխանելով լրագրողի այն հարցին, թե արդյոք ինքը Հայաստանի մասին զեկույցում հատուկ կետով անդրադառնալու է «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանին:
«Ամեն դեպքում, ես բավական մանրամասն քննարկում եմ ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ: Նա հիանալի էր պատրաստված մեր հանդիպմանը», – այս վերջին բառերն ասելիս` Համմարբերգը ժպտացել է:
Նա նաև անդրադարձել է ԱԺ նախկին պատգամավոր Սասուն Միքաելյանի հետ իր հանդիպմանը:
«Այո, ես հանդիպել եմ Սասուն Միքաելյանի հետ բանտային հիվանդանոցում: Առաջին մտահոգությունը նրա սրտի վիճակն է: Ես կցանկանայի, որպեսզի նրան ազատ արձակեն», – ասել է Համմարբերգը: