Հունվարի 23-ին Լոնդոնում տեղի ունեցած խմբակային բռնաբարության մեջ երկու հայի են կասկածում:
Հիշեցնենք, որ դեպքը տեղի է ունեցել Լոնդոնի հեղինակավոր բուհերից մեկի ուսանողական երեկույթի ժամանակ: Համաձայն տեղի ոստիկանության տվյալների` տուժածը տվյալ համալսարանի 18-ամյա ուսանողուհի է: Նա հայտարարել է, որ իրեն բռնաբարել են մի քանի ռուսաստանցի երիտասարդներ: Ըստ նախնական տվյալների` նրանցից երկուսը ազգությամբ հայ են` 25-ամյա Նորայր Դավթյանը և 26-ամյա Արմեն Սիմոնյանը:
Նշենք, որ մեղադրյալներից մեկը` 23-ամյա Օլեգ Իվանովը, համաձայն ռուսական աղբյուրների, ոստիկանության աշխատակից է:
Ոստիակնությունն առգրավել է մի քանի հեռախոսներ, որոնցում առկա է բռնաբարության տեսաձայնագրությունը: Հայտնի է նաև, որ բռնաբարությունից առաջ աղջկան թմրանյութեր են ներարկել: