Home / Հայաստան / Հայաստանում երկպալատ Ազգային Ժողո՞վ կլինի

Հայաստանում երկպալատ Ազգային Ժողո՞վ կլինի

Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը Կալիֆորնիայում ամերիկահայ համայնքի հետ հանդիպման ժամանակ ներկայացրել է Սահմանադրության փոփոխությամբ խորհրդարանը երկպալատանի դարձնելու Սերժ Սարգսյանի մտադրությունը, տեղեկացնում է «Առավոտ» օրաթերթը:

Ըստ նախարարի, «վերին պալատը դա սենատն է, որտեղ պետք է ընդգրկվեն նաև սփյուռքահայեր»:

«Ես այսօր տեսա մեր կալիֆորնիահայ համայնքի ոգևորությունը սենատի ստեղծման գաղափարի շուրջ: Առաջին քայլը նախագահի կողմից այն էր, որ ստեղծվեց Սփյուռքի նախարարություն, նախարարության ստեղծումով մշակվեց լուրջ քաղաքականություն սփյուռք-հայրենիք կապերի նկատմամբ, երկրորդը` ներդրվեց երկքաղաքացիության ինստիտուտը, երրորդը, փաստորեն, երրորդ քայլն ենք անում, ստեղծելով վերին պալատ, որով սփյուռքահայը իր ձայնը, խոսքը կունենա պետական կառավարման, քաղաքականության մշակման և պետական իշխանության գործում», -ասել է Հրանուշ Հակոբյանը: