Home / Հայաստան / Հակակառավարական ցույց Թուրքիայում. կան վիրավորներ

Հակակառավարական ցույց Թուրքիայում. կան վիրավորներ

Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում բազմահազարանոց ցույց է անցկացվել նոր աշխատանքային օրենսդրության դեմ, հաղորդում են թուրքական ԶԼՄ-ները:

Մի քանի հազար ցուցարարներ հավաքվել են կառավարության շենքի մոտ` արգելափակելով քաղաքի կենտրոնական մասը: Ոստիկանությունը ստիպված է եղել փակել փողոցները և անգամ արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ է կիրառել` ցույցը ցրելու համար:

Հաղորդվում է, որ բախումների հետևանքով կան վիրավորներ, սակայն նրանց հստակ թվի մասին տեղեկատվություն չկա:

Ցույցի համար պատճառ է հանդիսացել Թուրքիայի խորհրդարանում քննարկվող նոր օրինագիծը, որը նախատեսում է նվազագույն աշխատավարձի չափի կրճատում: Համաձայն նոր օրինագծի` գործատուներն իրավունք ունեն 4 ամիս աշխատավարձ չվճարել ուսանողներին և փորձաշրջան անցնող աշխատողներին: