Home / Հայաստան / «Նման ֆուտբոլով Հայաստանում անհնար է լավ բան ակնկալել». Արշավին

«Նման ֆուտբոլով Հայաստանում անհնար է լավ բան ակնկալել». Արշավին

Նախօրեին Հայաստանի օրինակով իր ընկերական հանդիպումը տանուլ տվեց Ռուսաստանի հավաքականը: Հայերին 2:1 հաշվող հաղթեց Վրաստանի հավաքականը, իսկ ռուստանցիները զիջեցին Իրանին 1:0: ՌԴ ֆուտբոլային չինովնիկների կարծիքով, Իրանը խաղաոճով նման է Հայաստանին:

Ռուսաստանի հավաքականը հանդես էր գալիս իր օպտիմալ կազմով: Բացառությամբ «Չելսիում» խաղացող Ժիրկովից, Աբու Դաբիյում տեղի ունեցած ֆուտբոլային հանդիպմանը մասնակցում էին բոլոր առաջատար ֆուտբոլիստները` Արշավինը, Պավլյուչենկոն, Բիլյալետդինովը: Սակայն Ռուսաստանը դանդաղ և ոչ տպավորիչ ֆուտբոլ ցուցադրեց և վերջին րոպեին գնդակ բաց թողեց:

Հանդիպումից անմիջապես հետո Ռուսաստանի հավաքականի առաջատար ֆուտբոլիստ, անգլիական «Արսենալ» ակումբի խաղացող Անդրեյ Արշավինը զրուցել է «Спорт-экспресс»- ի թղթակցի հետ:

«Հասկանում եմ, որ մենք վատ խաղացինք, և նման ֆուտբոլով ոչ թե Եվրոպայի առաջնությունում, այլ նաև Հայաստանում անհնար է որևէ լավ բան ակնկալել: Երևանում պետք է կլինի լրիվ այն խաղ ցուցադրել: Ինձ թվում է այսօր մեզանից յուրաքանչյուրը դա հասկացավ»,- նշել է Արշավինը:

Այն հարցին` արդյոք պատրաստ է հավաքականն այլ ֆուտբոլ ցուցադրել, նա պատասխանել է.

«Վստահ եմ, որ այո: Հուսով եմ` Աբու-Դաբիյում տեղի ունեցածը ոչ այլ ինչ էր, եթե ոչ ապագա հակառակորդի զգոնությունը թուլացնելու քայլ: Իսկ եթե լուրջ, պետք է ավելի մեծ արագություն զարգացնել: Մեր այսօրվա խաղի անհաջողությունը պայմանավորված էր դանդաղ խաղով: Հակառակորդը հասցնում էր վերադառնալ և փակել դեպի դարպասը տանող ճանապարրհն այն ժամանակ, երբ մենք հարձակվում էինք»:

Ֆուտբոլիստի խոսքով` մարզիչ Դիկ Ադվոկատը խաղից հետո ասել է. «Նման խաղով, մենք չենք հաղթահարի Եվրոպայի առաջնության ընտրական փուլը: Դիկը, իհարկե, շատ դժգոհ էր: Եթե անկեղծ լինեմ, հանդերձարանում մենք անգամ բառեր չէինք գտնում միմյանց բացատրելու համար այն, ինչ տեղի ունեցավ»:

Հասկանում եմ, Աբու-Դաբիյում նման խաղ  ցուցադրելուց հետո դա այնքան էլ տեղին չի հնչի, սակայն Ռուսաստանի հավաքականը ամենևին չպետք է համեմատվի Հայաստանի հավաքականի հետ: Բնականաբար, Երևանի խաղը նույնպես ծանր է լինելու, դա բոլորն են հասկանւոմ, բայց եթե մենք խաղի նախաձեռնությունը մեր կողմ ուղղենք, իսկ մենք պարտավոր ենք դա անել, ամեն ինչ մեր ձեռքերում կլինի»,- եզրափակել է Արշավինը: