Ստամբուլի դատարանը 196 գործող և պահեստազորի զինվորականներից 163-ի ձերբակալության մասին որոշում է կայացրել: Զինվորականները մեղադրվում են 2003 թվականին վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կառավարությանը իշխանությունից զրկելու նպատակով հեղաշրջում նախապատրաստելու մեջ:
Ձերբակալվածների թվում են Նավատորմի նախկին հրամանատար Օզդեն Օրնեքը, Ներքին Զորքերի նախկին ղեկավար, գեներալ Իբրահիմ Ֆիրթինան, ինչպես նաև առաջին դաշնային բանակի հրամանատար, գեներալ Չեթին Դողանը:
Հեղաշրջման առնչությամբ գործի քննությունը, որը ստացել է «Զորեղի ծրագիր» անունը, Ստամբուլի դատախազությունը սկսել է իրականացնել նրանից հետո, երբ «Թարաֆ» պարբերականը 2010-ի հունվարին մի շարք սկանդալային նյութեր է սկսել հրապարակել: Դրանցում ասվում էր, որ թուրքական բանակը, որը բացառիկ ազդեցություն ունի երկրում և 1960-ականներից հեղափոխություններ է իրականացնում` Ստամբուլի մզկիթներում ռումբեր պայթեցնելու և արտակարգ իրավիճակ ստեղծելու ծրագիր է մշակել:
Գործի գլխավոր մեղադրյալներին կդատեն «Կառավարությանը իշխանությունից զրկելու փորձ» և «հեղափոխության նախապատրաստում» հոդվածների համաձայն: Գեներալները դատական վարույթը և իրենց ձերբակալության մասին որոշումը «իրավական հանցագործություն» են համարում: