Երևանի փողոցներում հայտնվել են ավանակներ` գրաֆիտիի տեսքով:
«Ավանակների» հեղինակները նման քայլով որոշակի մեսիջ են ուղղել հասարակությանը:
«Էսօր մարդիկ ավանակին վիրավորական երանգ են տալիս, բայց էշն էնքան խելացի ա ու կրթված, որ ինքը նույնիսկ վատ բառեր փողոցում չի ասում (նկատի ունի էն նկարները, որոնց մեջ բառերի տեղը բազմակետեր են):
Այսօր մարդիկ էշերին առյուծների համար կեր են դարձնում, ոնց որ մեր պետությունը` թույլերը ուժեղների համար կեր են դառնում: էշը խելացի կենդանի ա, բայց դառնում ա կերակուր: Մեր «Էշելոն» շարքի նկարների մեջ կա ըմբոստացող, համակերպվող, տխուր էշ, ինչն արտացոլում է մեր իրականությունը», – Epress.am-ի հետ զրույցում իրենց մտահղացումն այսպես են բացատրել հեղինակները:
Նրանց խոսքով` մեկնաբանություններն ավելորդ են, քանի որ նկարներից հասկանալի է դառնում, թե ինչ մեսիջ է ուղղված հասարակությանը:
Հեղինակները ներկայանալ չեն ցանկացել: