Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլը մտադիր է նամակ ուղղել իր հայ գործընկեր Սերժ Սարգսյանին, որի միջոցով նա կխնդրի Հայաստանի ղեկավարին սատարել ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի պաշտոնին հավակնող Թուրքիայի թեկնածուին: Habertürk-ի փոխանցմամբ` նամակը անձամբ Սարգսյանին կփոխանցի ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի թեկնածու Էրսին Էրչինին:
Էրչինը, որը պաշտոնական այցով Հայաստանում կլինի 2011-ի մարտին, հայտարարել է, որ Գյուլի նամակը «բարի կամքի դրսևորում է Հայաստանի նկատմամբ»: «Ես մեկնում եմ այնտեղ Գյուլի հատուկ ներկայացուցչի կարգավիճակում»: Սարգսյանին ուղղված մեր նախագահի նամակի բովանդակությունը կայանում է նրանում, որ ԵԱՀԿ գործունեության շրջանակներում Թուրքիան պատրաստվում է չեզոք դիրքորոշում գրավել, և որ ոչ մի գլխավոր քարտուղար չի կարող այնքան չեզոք լինել, որքան մերը»:
Նշենք, որ, Էրչինից բացի, ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի պաշտոնին է հավակնում ևս 3 թեկնածու: Թեկնածուների թվում են ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ժոաո Սոարեշը, Ավստրիայի նախկին ԱԳ նախարար Ուրսուլա Պլասնիկը և Կոսովոյում ՄԱԿ-ի նախկին ներկայացուցիչ, իտալացի Լամբերտո Զաները:
Հիշեցնենք, որ ԵԱՀԿ նախագահն ընտրվում է կոնսենսուսի արդյունքում` բոլոր անդամ պետությունների համաձայնությամբ: