Thisamericanlife կայքը հրապարակել է կոկա-կոլայի «գաղտնի բաղադրությունը», որը 1886 թվականին ստեղծել է դեղագործ Ջոն Փեմբերտոնը:
Հրապարակման հեղինակները պատմել են, որ գաղտնի պահվող բաղադրատոմսը հայտնվել է The Atlanta Journal-Constitution պարբերականի էջերում դեռևս 1979 թվականին: Պարբերականը տպագրել էր բաղադրության ձեռագիր տարբերակով գիրքը ձեռքին տղամարդու նկարը: Նկարում գիրքը բացված է հենց այդ էջին:
Այնտեղ մանրամասնորեն տրված են խմիչքի բաղադրիչները, հիմնականում` Merchandise 7X դեղամիջոցը, որը թեև կոկա-կոլայի բաղադրության մեկ հարյուրերորդ մասն է կազմում, ստեղծում է խմիչքի հիմնական համային հատկանիշները:
Այս բաղադրիչի պատրաստման գաղտնիքը պահվում է Ատլանտայում և գտնվում է շուրջօրյա վերահսկողության տակ:
Գաղտնի բաղադրատոմսը հետևյալն է`
Կոկայի տերևների ջրային մաս- 26,64 գ.
Կիտրոնաթթու-84,9 գ.
Շաքարավազ-30 (չի նշվում չափաքանակը)
Կոֆեին- 28,3 գ.
Ջուր-1,892 լ
Վանիլ-28,35 գ.
Կարամել-42 գ.
Համային հավելում 7X (18,9 լ. հյութի համար օգտագործել 56,7 գ.)
Սպիրտ-226,8 գ.
Նարնջի յուղ-20 կաթիլ
Կիտրոնի յուղ 30 կաթիլ
Մուսկատի յուղ-10 կաթիլ
Կորիանդր-5 կաթիլ
Դարչին-10 կաթիլ