Home / Հայաստան / Բահրեյնում ոստիկանությունը փորձում է կասեցնել նոր ցուցյերի հնարավորությունը

Բահրեյնում ոստիկանությունը փորձում է կասեցնել նոր ցուցյերի հնարավորությունը

Բահրեյնի մայրաքաղաք Մանամայում երկրի զինված ուժերն ու զրահապատ մեքենաները արգելափակել են կենտրոնական փողոցները, միաժամանակ  արգելվել է նաև հանրահավաքների անցկացումը:

Անվտանգության այս խստացված միջոցառումները իրականացվում են ժողովրդին կրկին ցույցեր կազմակերպու հնարավորությունից զրկելու համար: Չնայած դրան, «Ալ Ջազիրայի» թղթակիցը հաղորդել է, որ հարյուրավոր մարդիկ ներկա են գտնվել նախորդ օրը լուսաբացին ոստիկանության կողմից իրականացված հարձակման արդյունքում սպանված 3 մարդկանց հուղարկավորության արարողությանը:

Լրագրողի հաղորդմամբ, մարդիկ էլ ավելի մեծթիվ կկազմեին,եթե չլինեին իշխանությունների կողմից իրականացրած անվտանգության խստացված միջոցները:

«Ցույցերին մասնակցած  մարդկանցից շատերը վախենում են կրկին փողոց դուրս գալ: Նրանք ահաբեկված են, քանի որ չեն ցանկանում ցույցերի զարգացման նման սցենար, նրանք վախենում են իրենց կյանքերի համար», – ասել է լրագրողը:

Նա նաև նշել է, որ ոստիկանության կողմից իրականացրած հարձակման հետևանքով կորած մարդկանց թիվը, ըստ ընդդիմադիր քաղաքական գործիչներից մեկի, հասնում է մոտ 70-ի: