Ստամբուլի վարչական դատարանը «Ակօս» շաբաթաթերթի խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության գործով մեղավոր է ճանաչել Թուրքիայի Ներքին գործերի նախարարությանը, գրում է «168 ժամ» օրաթերթը:
Դատարանը Թուրքիայի ՆԳՆ-ին մեղավոր է ճանաչել Հրանտ Դինքի անվտանգությունը չապահովելու և նրա սպանությունը չկանխելու համար: Հիշեցնենք, որ Դինքի սպանությունից հետո նրա եղբայրները հայց էին ներկայացրել դատարան` ընդդեմ Թուրքիայի ՆԳՆ-ի: Դինքի եղբայրները Թուրքիայի ՆԳՆ-ին մեղադրում էին իր պարտականությունների մեջ թերանալու հարցում և պահանջում փոխհատուցում: