Հարվարդի համալսարանի շրջանավարտ, փաստաբան Դորի Սպիվակը, ով միասեռական է և հայտնի է սեռական փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության հարցում իր ծավալած ակտիվ գործունեությամբ, նշանակվել է Թել-Ավիվի աշխատանքային հարցերով դատարանի դատավոր, հաղորդում է Mignews.com-ը:
Ավելի վաղ Սպիվակը ղեկավարում էր Իսրայելում մարդու իրավունքների ասոցիացիան: Նա մի քանի աղմկահարույց գործեր է անցկացրել միասեռականների իրավունքների վերականգնման վերաբերյալ: Սպիվակի առավել հայտնի դատական վարույթներից մեկի արդյունքում իսրայելական հեռուստաալիքներից մեկը ստիպված է եղել անչափահաս միասեռականների մասին հաղորդում հեռարձակել:
Մարդու Իրավունքների Ասոցիացիայի փաստաբան Դան Յակիրը հայտարարել է, որ Սպիվակը նշանակումը «կծառայի Իսրայելում իրավական հասարակության հետագա զարգացմանը»: