Home / Հայաստան / Ադրբեջանցի պատգամավորը չի ցանկանում վերացնել Թուրքիայի և Իրանի հետ վիզային ռեժիմը

Ադրբեջանցի պատգամավորը չի ցանկանում վերացնել Թուրքիայի և Իրանի հետ վիզային ռեժիմը

Ադրբեջանական «Ումիդ» կուսակցության նախագահ, Միլի Մեջլիսի պատգամավոր Իգբալ Աղազադեն հայտարարել է, որ ինքը դեմ է Թուրքիայի և Իրանի հետ վիզային ռեժիմը չեղյալ հայտարարելուն, հաղորդում է Vesti.az-ը:
«Թուրքիայում և Իրանում կան անջատողական գաղափարներ կրող որոշակի խմբեր: Այս երկրների հետ վիզային ռեժիմը չեղյալհայտարարելու դեպքում այդ խմբավորումները կսկեն լայնածավալ սադրիչ գործողություններ իրականացնել Ադրբեջանում»,- հայտարարել է Աղազադեն: