«ՏաԹևեր» ճոպանուղին մարտի 1-ից կրկին հասանելի կլինի շաբաթվա բոլոր օրերին:
Ճոպանուղին գործարկող Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի հաղորդագրության մեջ նվշած է, որ այս որոշումը կայացվել է` հաշվի առնելով Սյունիքի մարզում համեմատաբար բարենպաստ եղանակային պայմանները, ինչի արդյունքում աճել է այցելուների թիվը:
«ՏաԹևեր» ճոպանուղին փետրվար ամսվա ընթացքում միայն հանգստյան օրերին էր աշխատում: