Երևանի փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը խախտել է ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի եղբոր` Տիգրան Փոստանջյանի անմեղության կանխավարկածը: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է փաստաբան Երվանդ Վարոսյանը:
Երեկ «Կենտրոն» հեռուստաընկերության «Ուրվագիծ» հաղորդման հեղինակ Պետրոս Ղազարյանը հրավիրել էր Երևանի փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանին, ով, խոսելով Զարուհի Փոստանջյանի մասին, հայտարարել է. «Ո՞վ էր ստիպում նրա եղբորը կաշառակերությամբ զբաղվել»:
«Մելքոնյանը նրան անվանեց կաշառակեր, այն դեպքում, երբ գոյություն չունի օրինական ուժի մեջ մտած մեղադրական դատավճիռ»,- նշել է Վարոսյանը: