Home / Հայաստան / Չերկեսների ցեղասպանության ճանաչումը չի սրի հայ-վրացական հարաբերությունները

Չերկեսների ցեղասպանության ճանաչումը չի սրի հայ-վրացական հարաբերությունները

«Ազատ Կովկաս» հասարակական-քաղաքական շարժման ղեկավար Իլյաս Մուսաևը newcaucasus.com-ի հետ զրույցում մեկնաբանել է Վրաստանի Խորհրդարանի կողմից Ռուսական կայսրությունում չերկեսների նկատմամբ իրականացված ցեղասպանության ճանաչման գործընթացը:

– Ըստ ձեզ` այս հանգամանքը ավելի չի՞ բարդացնի Ռուսաստանի, ինչպես նաև Հայաստանի հետ հարաբերությունները, որը պայքարում է Թուրքիայում հայերի դեպ իրականացրած Ցեղասպանության ճանաչման համար:

– Եթե Վրաստանի խորհրդարանը, ընդունելով նման հարցադրման պատմական արդարությունը, որոշի ճանաչել Ռուսական կայսրությունում չերկեսների նկատմամբ իրականացրած Ցեղասպանություն, այն Վրաստանի նկատմամբ կովկասյան ազգերի մոտ վստահության մթնոլորտ կստեղծի: Ինչ վերաբերում է ռուս-վրացական հարաբերությունների բարդացմանը, առանց այդ էլ, քանի դեռ իշխանությունը գտնվում է «Մեդվեդև-Պուտին» հանցագործ դուումվիրատի ձեռքում, հարաբերությունների կարգավորման ոչ մի հեռանկար չի կարող լինել:

Ի տարբերություն այլ երկրների, հակառակորդի կողմից ցանկացած փոխզիջում կամ զիջում Ռուսաստանի կողմից ընկալվում է որպես թուլության և վախկոտության նշան: Պատմության մեջ այս հանգամանքն ապացուցող բազմաթիվ օրինակներ կան: Ինչ վերաբերում է Հայաստանին, նրա ներկայիս իշխանությունները Վրաստանի և նրա ժողովրդի նկատմամբ մեծ համակրանք ունեն, այդ իսկ պատճառով նրանք դժվար թե ցանկանան սրել Վրաստանի հետ իրենց ավանդական լավ հարաբերությունները: