Home / Հայաստան / Սարգսյանը, Ալիևն ու Մեդվեդևը բանակցությունները կշարունակեն լեռներում

Սարգսյանը, Ալիևն ու Մեդվեդևը բանակցությունները կշարունակեն լեռներում

Սոչիում մեկնարկել է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների միջև պաշտոնական հանդիպումը: Սերժ Սարգսյանի, Դմիտրի Մեդվեդևի և Իլհամ Ալիևի միջև բանակցությունները տեղի են ունենում լեռնադահուկային «Կրասնայա Պոլյանա» հանգստավայրում:

Հանդիպումից առաջ առաջնորդները տեղ են զբաղեցրել կլոր սեղանի շուրջ և թույլ են տվել լուսանկարիչներին և օպերատորներին մի քանի կադր անել: Պաշտոնական միջավայրում մեկնարկած բանակցություններն այնուհետև կշարունակվեն ոչ ֆորմալ ձևաչափով` լեռներում, առանց փողկապների:  Ենթադրվում է, որ նախագահները հիմնահարցերը կքննարկեն աշխատանքային ընթրիքի ընթացքում, հաղորդում է  ИТАР-ТАСС-ը:

Բանակցությունների կենտրոնական թեման Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն է:

Նախորդ անգամ նույն ձևաչափով նախագահները հանդիպել են 2010 թվականի հոկտեմբերի 27-ին Աստրախանում: