Եթե Հայաստանում իրականացվի եգիպտական կամ լիբիական սցենարը, դա միայն ձեռնտու կլինի Ադրբեջանին, որը կարող է օգտվել իրավիճակից և կփորձի վերադարձնել տարածքները: Այս մասին Vesti.az-ի հետ զրույցում ասել է ռուսաստանցի պատմաբան Զուրաբ Կանանչևը:
«Սակայն, որքան ինձ հայտնի է, Հայաստանում էլ զրույցներ կան Ադրբեջանին այսպես կոչված կանխարգելիչ հարված հասցնելու մասին», – ասել է նա:
Փորձագետը հերթական անգամ ընդգծել է, որ հնարավոր ռազմական գործողություններն ավելի քան մեկ շաբաթ չեն տևի. «Սա նավթային տարածաշրջան է, այստեղ են գտնվում կարևոր տնտեսական օբյեկտներ, տարբեր տերությունների շահեր, այնպես որ, արտաքին խաղորդների շահերի վտանգը կհանգեցնի արագ ավարտի»:
Այն փաստը, որ ղարաբաղյան հակամարտությունը միակն է աշխարհում, որտեղ չկան խաղաղարար ուժեր, Կանանչևի խոսքով, նշանակում է, որ բավական է փոքր սադրանք, և պատերազմը կսկսվի: