Այսօր 1-ին տուրի երկու հանդիպումներով մեկնարկեց Հայաստանի 2011 թվականի ֆուտբոլի առաջնությունը: Երևանում տեղի «Միկան» ընդունել էր Գյումրիի «Շիրակին»: Ավելի փորձառու «Միկային» ողջ հանդիպման ընթացքում այդպես էլ չհաջողվեց գոլի հեղինակ դառնալ: 68-րդ րոպեին երկրորդ դեղին քարտի համար դաշտից հեռացվեց «Շիրակի» խաղացող Գևորգ Հովհաննիսյանը, սակայն «Միկայի» հարձակվող Նարեկ Բեգլարյանը չիրացրեց այն: Մնացած ժամանակում Արմեն Շահգլեդյանի սաները չկարողացան կոտրել «Շիրակի» դիմադրությունը. գրանցվեց գոլազուրկ ոչ-ոքի:
Տուրի մեկ այլ հանդիպում կայացավ Արարատի «Այգ» մարզադաշտում, որտեղ մրցեցին երկու երևանյան ակումբներ` «Արարատն» ու «Բանանցը»: Այս խաղում երկու 11-մետրանոց նշանակվեց: Առաջինը հանդիպման երրորդ րոպեին չիրացրեց «Բանանցի» կիսապաշտպան Արթուր Ոսկանյանը: «Բանանցը» 83-րդ րոպեին բացեց հաշիվը. գոլի հեղինակ դարձավ Նորայր Գյոզալյանը, սակայն 3 րոպե անց «արարատցի» Արա Հովհաննիսյանն իրացրեց 11-մետրանոցը և ամրագրեց հանդիպման վերջնական հաշիվը` 1:1: