հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Հայաստան / Մերսումը վերադարձնում է սերը

Մերսումը վերադարձնում է սերը

Հնդկաստանի գիտնականները եկել են այն եզրակացության, որ ռոմանտիկ հարաբերությունների վերականգնման և  անգամ սերը ետ բերելու

արդյունավետ միջոց կարող է լինել մերսումը:

Փորձագետների խոսքով` մարդու համար չափազանց կարևոր նշանակություն ունեն հպումները: Օրինակ, հղի կինը կարող է շփվել իր արգանդում գտնվող երեխայի հետ` որովայնը շոշափելով: Երեխան զգում է այդ հպումները և ի պատասխան` հրում մոր որովայնը: Մեծանալով` մարդը փորձում է վերստեղծել այդ շփումն իր մտերիմների հետ, ինչը հիշեցնում է իրեն երեխայի միավորումը մոր հետ:

Փորձագետների կարծիքով` նման կերպ մերսումը կարող է էապես բարելավել զույգերի հարաբերությունները: Մասնավորապես, այն թուլացնում է ֆիզիկական լարվածությունը, կարող է իրական զգացումներ արթնացնել, ինչպես նաև օգնում է վստահության մթնոլորտ ստեղծել զույգերի միջև:

Գիտնականները հիմնվում են վիճակագրական տվյալների վրա, համաձայն որոնց, այն մարդիկ, ովքեր իրենց սիրեցյալների հետ ոչ ինտիմ  բնույթի նման հարաբերություններ են ունենում, ավելի հաճախ են կարոտում միմյանց բաժանման ընթացքում: