Չեմպիոնների Լիգայի 1/4-ի եզրափակիչում Հենրիխ Մխիթարյանի թիմը` Դոնեցկի «Շախտյորը», հանդիպելու է իսպանական «Բարսելոնայի» հետ:
Համաձայն շվեյցարական Նյոն քաղաքում քիչ առաջ ավարտված վիճակահանության` Չեմպիոնների Լիգայի 1/4-ի եզրափակիչում կհանդիպեն.
«Ռեալ» /Իսպանիա/ – «Տոտենհեմ» /Անգլիա/
«Չելսի» /Անգլիա/ – «Մանչեսթեր Յունայթեդ» /Անգլիա/
«Բարսելոնա» /Իսպանիա/ – «Շախտյոր» /Ուկրաինա/
«Ինտեր» /Իտալիա/ – «Շալկե 04» /Գերմանիա/
Նշենք, որ 1/4 եզրափակչի հանդիպումները տեղի են ունենալու ապրիլի 5-6-ին և 12-13-ին:
«Ռեալ»-«Տոտենհեմ» զույգի հաղթողը կիսաեզրափակչում կհանդիպի «Բարսելոնա»- «Շախտյոր» զույգի հաղթողի հետ: