Home / Հայաստան / ԱՄՆ-ի Դաշնային Պահուստից տեղեկատվություն են պահանջում հայկական ոսկիների մասին

ԱՄՆ-ի Դաշնային Պահուստից տեղեկատվություն են պահանջում հայկական ոսկիների մասին

1915 թվականին Օսմանյան կայսրության կողմից հայերի տներից առգրավված թանկարժեք զարդերն ու ոսկիները փոխադրվել են Ստամբուլ, այնուհետև, ոսկյա մետաղադրամների ձուլվելուց հետո, ուղարկվել են գերմանական «Ռայխսբանկ»: Այս մասին հայտարարել է հայազգի ամերիկացի իրավաբան Վարդգես Եղիայան: Եղիայանը պնդում է, որ Առաջին համաշխարհային պատերազմից հետո ոսկին փոխադրվել է Դաշնային Պահուստ, և այժմ ամերիկահայ իրավաբանը դատական հայց է ներկայացրել Դաշնային Պահուստի դեմ` պահանջելով բացահայտել 1915 թվականին Օսմանյան կայսրության կողմից ապօրինաբար հայերի ակտիվները առգրավելու փաստը:

«Ընդդեմ Դաշնային Ռեզերվի դատական վարույթն ուղղված է այդ ոսկու իրական սեփականատերերի իրավունքները վերականգնելուն»,- Hürriyet Daily News & Economic Review հետ զրույցում ասել է Եղիայանը:

«Գերմանական բանկերը վերցրել են թուրքերի կողմից տրամադրված այդ մետաղադրամները և պահել «Ռայխսբանկում»: Սակայն, երբ Գերմանիան և Թուրքիան պարտություն կրեցին Առաջին համաշխարհային պատերազմում, Անտանտն առգրավեց այս գումարները որպես փոխհատուցում: Գումարները ներդրվեցին Անգլիայի և Ֆրանսիայի բանկերում: Իսկ երբ բանկերի տնօրենները հասկացան, որ այս գումարները իրենցից հետաքրքրություն չեն ներկայացնում, նրանք որոշեցին պարտատոմսեր ձեռք բերել ԱՄՆ-ից: Ոսկին այնուհետև վաճառվեց և փոխադրվեց Նյու Յորքի Դաշնային Պահուստ»,- ասել է Եղիայանը: